Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այս տարվա երրորդ եռամսյակում կայցելի Ադրբեջան:
Այս մասին salamnews-ին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուր Շարաշիձեն:
Նա տեղեկացրել է, որ Սաակաշվիլին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարության հետ, քննարկվելու են երկկողմ համագործակցության տարբեր ասպեկտներ:
Նախատեսվում է նաև մի շարք բնագավառներում համագործակցության պայմանագրերի ստորագրում: