Կիսապաշտպան Ջոուի Բարտոնը, ով վարձավճարով «Մարսել» է տեղափոխվել, Ֆրանսիայի առաջնության առաջիկա երեք տուրերի ընթացքում չի կարող խաղալ թիմի կազմում:
Անգլիայի «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի կազմում ստացած 12-խաղյա որակազրկումը պահպանում է ուժը նաև այլ առաջնությունում հանդես գալու ընթացքում: Այս մասին է հայտնում Ֆրանսիայի Լիգա 1-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բարտոնին հեռացրել են Անգլիայի Պրեմիեր Լիգայի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում:
Անգլիայի ֆուտբոլի միությունը մեղադրել է ֆուտբոլիստին ագրեսիվ դրսևորումների մեջ: Հետագայում Բարտոնը 12-խաղյա որակազրկում է ստացել:









































