Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի բացառում, որ հաջորդ մրցաշրջանում կարող է այլ ակումբ տեղափոխվել: Լեհ ֆուտբոլիստի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ն: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
«Հնարավոր չէ անտարբեր մնալ,երբ կրկին առաջարկ ես ստանում «Բավարիա»-ից, քանի որ խոսք է գնում եվրոպական գրանդի մասին:
«Բորուսիա»-ի հետ ստորագրած իմ պայմանագիրը ուժի մեջ կլինի դեռևս 2 տարի, և ես պարտավոր չեմ այն երկարաձգելու մասին շտապ որոշում կայացնել: Սակայն նաև չեմ կարող բացառել «Բավարիա» իմ տեղափոխությունը.,- նշել է Լևանդովսկին:









































