РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ափսոսանք է հայտնել տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի ներման շուրջ տեղի ունեցած զարգացումների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Վերջինիս խոսքերով՝ Պան Գի Մունը հույս է հայտնել, որ այդ ամենը չի վնասի Ղարաբաղյան բանակցային գործընթացին. «Մենք հուսով ենք, որ այդ հարցը վնաս չի հասցնի Ղարաբաղյան խաղաղության գործընթացին և կողմերի միջև վստահությանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: ՄԱԿ-ն ընդգծում է իր անդամ երկրների՝ քրեական գործերում միջազգային չափորոշիչներին ու սկզբունքներին հետևելու պատասխանատվությունը»:









































