Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը մերժելու է ապստամբների` «Կոլումբիայի հեղափոխական ուժերի» հետ հաշտեցման եզրեր գտնելու հնարավորության առաջարկը:
Նախատեսված է, որ կողմերի միջև բանակցությունները սկսելու են հոկտեմբրի 8-ին, բայց ի սկզբանե Սանթոսը հայտարարել է, որ չի պատրաստվում բանակցությունների ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները:
«Ոչ մի հաշտեցում չի լինելու մինիչև մենք չհասնենք վերջնական որոշման: Ես ուզում եմ, որ դա հասկանալի լինի բոլորին»,- սեպտեմբերի 6-ի երեկոյան հայտարարել է Կոլումբիայի նախագահը: Ոստիկանական և ռազմական ուժերը ավելի խիստ են լինելու ապստամբների հանդեպ, տեղեկացրել է նա:
Իրենց հերթին «Կոլումբիայի հեղափոխական ուժերի» ներկայացուցիչները մինչ այդ հայտարարել էին, որ իրենք բանակցությունները սկսելուն պես առաջարկելու են հաշտեցման գնալ:
Սեպտեմբերի սկզբին, երբ հայտնի դարձավ բանակցությունների մասին, Կոլումբիայի նախագահը հայտարարեց, որ դրանք երկար չեն տևելու:












































