Wednesday, 10 06 2026
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին

Կոռուպցիոն բարձր ռիսկը պետգնումներում է. մամուլ

Պետգնումների համակարգն ի սկզբանե ստեղծված էր գնումների ողջ գործընթացը կենտրոնացված կազմակերպելու համար, որպեսզի պետական մարմինները չզբաղվեն այդ գործառույթով, և ըստ այդմ էլ կոռուպցիոն ռիսկերը փոքրանան: Սակայն տարիներ անց ականատեսն ենք այն բանի, որ այդ համակարգը ոչ թե կայանում է, այլ փլվում: «Բարեփոխման» անհրաժեշտության մասին բարձր ամբիոններից սկսեցին խոսել այն բանից հետո, երբ ՀՀ վերահսկիչ պալատը մեծ թերություններ հայտնաբերեց ոլորտում: Օրինակ, որ գնումների համակարգի միջոցով ձեռքբերված ապրանքների գինը երբեմն ավելի բարձր է, քան մանրածախ վաճառքի ցանցում: 2010 թվականին երեք անգամ փոխվեց «Գնումների մասին» օրենքը, համակարգն ապակենտրոնացվեց, իսկ Պետգնումների գործակալությունը վերածվեց Գնումների աջակցման կենտրոնի: «Մենք գործիք ենք դարձել պետական մարմինների համար, որ նրանք ճիշտ կազմակերպեն գնումները, և բիզնեսի համար, որ օգնենք մասնակցեն պետական գնումներին: Պետական մարմիններն այժմ ինքնուրույն են կազմակերպում անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը»,- «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում պարզաբանում է Գնումների աջակցման կենտրոնի պետի տեղակալ Արթուր Առաքելյանը: Ի դեպ, գործակալության պետը Հակոբ Բեգլարյանն է` Գագիկ Բեգլարյանի եղբայրը:

– Հիմա ի՞նչ է անում պետական մարմինը, որին այս կամ այն ապրանքն է պետք:

– Պատվերը ձևավորվում է պետական մարմնում, գնումը կատարվում է պետական մարմնի կողմից: Օրինակ, պաշտպանության նախարարության որևէ մի ստորաբաժանում որոշում է, որ պետք է բերել կարտոֆիլ: Նախարարությունը հաստատում է այս պահանջը, համապատասխան միջոցներ են նախատեսվում բյուջեում, հատկացումը ստանալուց հետո կազմվում է նախահաշիվ, որով տրոհվում է, թե ինչ ապրանքներ են ձեռք բերվելու, և ՊՆ այս որոշման հիման վրա հաստատվում է համպատասխան ընթացակարգ: Որոշվում է գնման ձևը` փակ մրցույթո՞վ, թե՞ բաց ընթացակարգով պետք է ձեռք բերվի այդ կարտոֆիլը: Այս պրոցեսին Գնումների աջակցման կենտրոնը հիմա չունի մասնակցություն: Բարեփոխումների արդյունքում համակարգն ապակենտրոնացվել է, բայց 2000 թվականից, երբ ուժի մեջ մտավ «Գնումների մասին» առաջին օրենքը, հիմնական սկզբունքները, կապված թափանցիկության, խտրականության բացառման, հրապարակայնության հետ, գործում են նաև հիմա:

– Բայց տնտեսվարողները հակառակ համոզմունքի են, որ այդ սկզբունքները չեն գործում, որ մրցույթները հաճախ ձևական են:

– Մենք ընդունում ենք առողջ քննադատություն: Ինչ վերաբերում է ձևական մրցույթներին, այսինքն` հակամրցակցային պայմանավորվածություններին, ապա կառավարությունը բազմիցս ասել է, որ գնումների համակարգում առկա են այդ բացթողումները: Մենք խոսում ենք կոռուպցիոն ամենաբարձր ռիսկեր պարունակող պետական համակարգերից մեկի մասին, և ցանկացած երկրում է դա առաջիններից մեկը, որտեղ պայքար է գնում կոռուպցիայի դեմ:

– Ի՞նչ է արվում, որ բիզնեսմենը կամ ցանկացած մարդ մասնակից դառնա գնումներին կամ տեղեկանա այս գործընթացից:

– Եթե ուզում եք տեղեկանալ պետական գնումներին, կա «gnumner.am» կայքը, որտեղ միասնական ձևով զետեղվում են բոլոր հայտարարությունները: Դուք կարող եք առանց բացառության դիմել ցանկացած պետական մարմնի, և նա պարտավոր է ձեզ տեղեկացնել թե մրցույթների, թե հաղթողների մասին:

– Օրինակ, պաշտպանության նախարարությունը չէր տալիս ինֆորմացիա, թե ովքեր են, որ կազմակերպություններն են բանակի մատակարարները:

– 2011 թվականին, պայմանավորված գնումների մասին օրենսդրությամբ և պետական գաղտնիքի մասին օրենքով, ձեզ կմերժեին, քանի որ մինչև 2012 թվականը ՊՆ-ն գրեթե բոլոր գնումներն իրականացնում էր փակ ընթացակարգով: Բայց 2012 թվականից գնումները, կապված սննդամթերքի, ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների հետ կապ չունեցող այլ պարագաների հետ, ապագաղտնիացվել են, և արդեն իսկ նույն ՊՆ-ն ձեռք է բերում դրանք բաց ընթացակարգով:

– Էլեկտրոնային գնումների համակարգը լա՞վ է գործում:

– Սա «armeps.am» կայքում գործող համակարգն է, որով ցանկացած անձ կարող է գրանցվել: Ընդամենը կպահանջվեն նվազագույն համակարգչային գիտելիքներ, գրանցում օնլայն և մեկ անգամ Պետռեգիստրի վկայականով ուղղակի ներկայանալ Գնումների աջակցման կենտրոն: Դա էլ չէինք անի, բայց դա պետք է նրա համար, որ ձեր անունով այլ անձ չկարողանա գործողություններ կատարել: Առկա մեխանիզմների դեպքում հնարավոր չէ կանխորոշել հաղթողին: Ձեզ չեն զանգի, չեն փորձի վախեցնել, ճնշել, որովհետև չգիտեն, թե ով եք դուք: Իսկ այդ մտածողությունը, որ միևնույն է, ամեն ինչ կանխորոշված է, ես հիմնական բացասական երևույթներից եմ համարում: Օրինակ, «armeps.am» կայքում կարտոֆիլի մատակարարմանը 140 հոգուց ավելի մարդ է գրանցված: Պետական մարմինն այդ 140 հոգու դեմը ո՞նց առնի: Պետք է 140-ին էլ հարցում անի ու անում է, պարտավոր է անել: Հաղթում է նվազագույն գինն առաջարկողը:

– Գուցե հարցը սխալ եմ հասցեագրում, բայց հենց այդ ցածր գնով հաճախ անորակ ծառայություններ, կամ ապրանքներ են մատակարարվում:

– Դուք պայմանագրով սահմանում եք որակի պահանջները: Եթե բերում և ձեզ հանձնում են վատ ապրանք, դուք կարող եք չընդունել:

– Այսինքն, կոռումպացվածը գնորդ մարմնի չինովնի՞կն է:

– Եթե անորակ է, մի ընդունեք: Օրենքով դուք կարող եք մատակարարից փոխհատուցում պահանջել վնասի, արագ կազմակերպել այլ ընթացակարգ և ձեռք բերել պահանջվող որակի ապրանքը: Պետական պաշտոնյան ունի երկու տարբերակ, կամ չընդունել վատ ապրանքը, գրել, որ այս մարդը չի կատարել իր պարտավորությունը, ենթարկել նրան տույժ-տուգանքների, վերականգնել պետության կրած վնասը, և տարբերակ երկրորդ, ընդունել: Դրդապատճառները դուք ինձանից լավ գիտեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում