Հինգշաբթի բողոքի ցույցի վեց մասնակից է ձերբակալվել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարի անցկացման վայրից ոչ հեռու: Եռօրյա ֆորումը, որի ժամանակ նախագահ Բարաք Օբաման իր համաձայնությունը կտա առաջադրվելու նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններում, տեղի է ունենում Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում:
Համագումարի վերջնական նիստի սկսվելուց առաջ մի քանի տասնյակ մարդ քաղաքի կենտրոնում խոշոր կորպորացիաների քաղաքականության դեմ և հօգուտ շրջակա միջավայրի պաշտպանության բողոքի ակցիա են կազմակերպել: Օրինապահները ստիպված են եղել բնության պահպանության կազմակերպության ակտիվիստներին ձեռնաշղթաներ հագցնել և ուղարկել ոստիկանություն:
Ոստիկանությունը փորձում է չչարաշահել ուժի գործադրումը, այլ համերությամբ բացատրական աշխատանք տանել:
Հարգելով քաղաքացիների խոսքի ազատությունը` քաղաքային իշխանությունները ցույցերի և բողոքի ակցիաների համար հատուկ տեղ են նախատեսել` կենտրոնական թաղամասերից հեռու:
Շառլոտում կարգի պահպանմանը նման մոտեցումն առայժմ արդյունավետ է: Դեմոկրատների այցի կապակցությամբ վերջին 4 օրերին կազմակերպված բողոքի ակցիաների մի քանի հարյուր մարդուց միայն երկու տասնյակն է ձերբակալվել:








































