Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգի սեպտեմբերի 12-ին կայանալիք օրակարգային համագումարի ժամանակ քննարկումներ կանցկացնեն Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին РИА Новости գործակալությանը հաղորդել է պատգամավորական կորպուսի աղբյուրը:
Նրա խոսքերով` խորհրդարանականները մտադիր են իրենց անհանգստությունը հայտնել Ռուսաստանում օրինականության և մարդու իրավունքների հետ կապված, մասնավորապես, ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ չդադարող սպառնալիքների, հետապնդումների և ձերբակալությունների վերաբերյալ:







































