Անգլիայի ազգային հավաքականի ու անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ Մոլդովայի հավաքականի հետ խաղը բարդ է լինելու իր թիմի համար:
«Այդ թիմի դիմակայությունը կոտրելը կարող է բարդ ստացվել: Բայց մեզ համար շատ լավ է, որ ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք սովոր են խաղալ միայն պաշտպանվող թիմերի դեմ: Մենք պետք է համբերատար լինենք ու ոչ մի շտապողականություն չցուցաբերենք: Եթե մենք վաստակենք երեք միավորը, ապա կարևոր չի լինի, թե դա ինչ պայմաններում է եղել»,- ասել է Ջերարդը:










































