Հանրահայտ Քիմ Քարդաշյանը, ով ճանաչված ռեփեր Քենի Ուեստի ընկերուհին է, Նյու Յորքի երեկույթի ժամանակ բառացիորեն ցնցել է հյուրերին` միջոցառմանը ներկայանալով ապշեցուցիչ լանջաբացվածքով:
Նախօրեին Նյու Յորքում տեղի է ունեցել նոր ամսագրի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև Քիմ Քարդաշյան-Քենի Ուեստ զույգը: Հենց որ նրանք հայտնվել են հանրության առջև, լուսանկարիչներն անդադար լուսանկարել են նրանց:
Քարդաշյանի շրջազգեստն անմիջապես դարձել է քննարկման առարկա: Նա ընտրել էր սև-սպիտակ գույների համադրությամբ մի զգեստ: Նրա զգեստի լանջաբացվածքն այնքան խորն է եղել, որ չար լեզուները հայտարարել են, որ նա հանրային ազատ ցուցադրության է հանել իր կուրծքը: Եվ դժվար է նրանց հետ չհամաձյնել, քանի որ շքեղ բարեմասնությունը կարող էր տեսնել ամեն ցանկացող: Նրա կուրծքը ծածկված է եղել կտորի մասերով, որոնք կարծես մկրատով կտրտել էին: Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ սև բոկոտիկները և բարձր հավաքված մազերը:























































