Ես չգիտեմ աշխարհում գործող մեկ այլ առաջնորդի, որն այսքան շատ է այցելել Վրաստան: Նա վաղուց արդեն արժանի է լինելու ոչ միայն Վրաստանի պատվավոր քաղաքացի, այլ նաև ուղղակի վրացի, առանց պատվավոր բառի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Բնականաբար, վրացի լինելը արդեն իսկ պատվավոր է: Եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարող է վրացի լինել, ապա դա իրականում Անդերս Ֆոգ Ռասմուսենն է: Ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել Վրաստան այցելելու համար: Դա նրա աջակցության մասին ևս մեկ նշան է»,- հայտարարել է Սաակաշվիլին:











































