Թբիլիսիում այցով գտնվող ամերիկացի սենատորները Վրաստանին խոստանում են անել ամեն ինչ, որպեսզի պաշտպանական զենքերը հասանելի լինեն նրան:
ԱՄՆ-ի դեսպանատանը մամլո ասուլիսի ժամանակ սենատոր Ջոն Մաքքեյնը երկու անգամ ընդգծել է, որ Վրաստանը պետք է պաշտպանական համակարգեր ունենա:
Նրա խոսքերով` անհրաժեշտության դեպքում կառավարությունը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր երկիրն ու ժողովրդին:
«Վրաստանին պաշտպանական զենք է հարկավոր, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ամենն ապահովենք», – հայտարարել է Մաքքեյնը:











































