Շվեդական ԳԱԻՍ ֆուտբոլային ակումբի 26-ամյա բրազիլացի հարձակվող Վանդերսոնը տեղափոխվել է «Կրասնոդար»: Այս մասին տեղեկանում ենք շվեդական ակումբի պաշտոնական կայքից: Ֆուտբոլիստը ռուսական թիմի կազմում հանդես կգա մինչև դեկտեմբեր՝ վարձակալական հիմունքներով, որից հետո «Կրասնոդար»-ն իրավունք կունենա նաև ձեռք բերելու խաղացողի տրանսֆերն ամբողջությամբ:
«Դժվար է բաց թողնել նման խաղացողի, սակայն այս պահին մեզ համար ամենակարևորը ֆինանսական կայուն վիճակն է»,- ասել է ԳԱԻՍ-ի սպորտային տնօրեն Մաթս Փերսոնը:







































