Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է US Open-ի քառորդ եզրափակչի շրջանակներում չեխ մարզիկ Թոմաշ Բերդիխից կրած պարտությունը:
«Հանդիպման ընթացքում ես հաճախ չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ: Հանդիպումն ինձ շատ տխրեցրեց: Ես այլ խաղի ակնկալիքներ ունեի: Իրավունք չունեի պարտվելու առաջին սեթում:
Այժմ պետք է հասկանամ` առաջնայի՞ն է արդյոք ինձ համար վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքի պահպանումը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ կլինի հետագայում:
Այս պարտությունը պարզապես ձախողում էր, սակայն մրցաշրջանը դեռևս չի ավարտվել»,- Ֆեդերերին մեջբերում է Tennis.com-ը: