Սերբ Նովակ Ջոկովիչը US Օpen-ի չորրորդ շրջանում հանդիպել է շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկայի հետ և առավելության հասել նրա նկատմամբ: Զիջելով 4:6, 1:6, 1:3 հաշվով` շվեյցարացին հրաժարվել է հետագա պայքարից` առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Ջոկովիչը կմրցակցի կամ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի, կամ ամերիկացի Էնդի Ռոդիկի հետ:









































