Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` Թուրինի «Յուվենթուս»-ը կարող է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ անցնել:
««Յուվենթուս»-ը կարող է զարմացնել: Չեմ կատակում: Այն մեծագույն ակումբ է: Ես կարծում եմ, որ թուրինյան ակումբը բավականին առաջ կգնա Չեմպիոնների լիգայի շրջանակներում:
Իհարկե, եթե նրանք նվաճեն տիտղոսը, անակնկալ կլինի: Սակայն ես չեմ զարմանա, եթե «Յուվենթուս»-ը կիսաեզրափակիչ դուրս գա»,- Goal.com-ը մեջբերում է 43-ամյա մասնագետին:








































