Friday, 05 06 2026
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը

Քադաֆին կարող է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել

Ինչպես նշել է ՄԱԿ-ում Լիբիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Դաբաշին, Քադաֆիի ստորաբաժանումներն իրենց վայրագության հետքերը կորցնելու համար փողոցներից դիակները հավաքում են և ինքնաթիռների միջոցով «կորցնում» դրանք անապատներում: Այս մասին Դաբաշին հայտնել է BBC հեռուստաալիքին:

Քադաֆիի կառավարության նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Աբդ Ալ-Գալիլը երեկ հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը` ներկա լինելով արևելյան Լիբիայի ցեղերի և ցեղամիությունների ղեկավարների հավաքին: Նախկին նախարարը շեշտել է, որ Քադաֆին ունի քիմիական և կենսաբանական զենք, որը կարող է գործի դնել խաղաղ ազգաբնակչության դեմ: «Վերջում, երբ ճնշման տակ լինի, նա կարող է գնալ ցանկացած քայլի: Քադաֆին կարող է այրել իրենից հետո ամեն ինչ»:

Քադաֆին երեկ ևս մեկ լուրջ հարված է ստացել: Նրա շրջապատից հեռացել է Ահմեդ Քադաֆ Ալ-Դամը, որը Լիբիայի հատուկ ծառայությունների կարևոր ներկայացուցիչներից էր: Ալ-Դամը նաև Քադաֆիի հորեղբորորդին է: Իր տարածած հայտարարության մեջ նա նշել է, որ մեկնել է Կահիրե` ի նշան բողոքի ժողովրդի դեմ կիրառված բռնությունների դեմ:

Երեկ Լիբիայի ղեկավարի համար անհանգստանալու ևս մեկ առիթ է առաջացել. Շվեյցարիայում արգելափակվել են նրա հաշվեհամարները: Շվեյցարիայի արտգործնախարարությունն այս մասին հայտնել է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ նման քայլը պայմանավորված է այն ծանր իրավիճակով, որ առաջացել է հյուսիսաֆրիկյան այդ պետությունում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հիշեցնենք, որ նմանատիպ որոշումներ էին ընդունվել նաև Թունիսի և Եգիպտոսի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախկին նախագահների և նրանց ընտանիքների վերաբերյալ:

Միջազգային հանրությունը, բացի Քադաֆիի հնարավորությունների սահմանափակումից, քննարկում է նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս հարցին անդրադարձել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայաի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության` պետությունների ղեկավարները քննարկել են ինչպես հումանիտար օգնության տրամադրման, այնպես էլ լիբիական իշխանությունների դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը:

Տեղեկացնենք նաև, որ մամուլում երեկ տեղեկություններ կային, թե զոհերի թիվը հասել է 2,000-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում