Իրական կյանքում Շրեկն ու Ֆիոնան 10 տարի են անցկացրել՝ կառուցելու իրենց երազանքների ամրոցը: Այն գտնվում է Ուկրաինայի Ակիմովկա գյուղում: Եվ քանի որ ուկրաինացի զույգը նման է մուլտֆիլմի անիմացիոն հերոսներին, նրանց տեղացիները Շրեկ և Ֆիոնա են կոչում: Այս մասին հաղորդում է Oddity central-ը:
Անատոլի և Լարիսա Գալիցկիները շատ են սիրում երեխաների: Մի օր նրանք որոշել են ամրոցի տեսքով սրճարան բացել, որտեղ երեխաները իրենց կպատկերացնեն հեքիաթում: Եվ քանի որ իրական աշխարհն էլ իր ավազակներն ունի, այս դեպքում Սանիտարական վարչությունը նրանց թույլ չի տվել իրականացնել այդ նախագիծը: Մի քանի ապարդյուն փորձերից հետո նրանք որոշել են ամրոցի տեսքով տուն կառուցել: Շենքը նախագծել է Շրեկն անձամբ: Կառույցը զբաղեցնում է 300 քառակուսի մետր տարածք, ունի 6 աշտարակներ:
Չնայած այն սրճարան դարձնելու նախագիծը չի իրականացել, Շրեկն ու Ֆիոնան տուրեր են կազմակերպում իրենց տուն: Ամրոցը մեծ ճանաչում է վայելում նաև նորապսակների շրջանում: Նաև նրանց թոռներն են սիրում իրենց ժամանակն անցկացնել տատիկի ու պապիկի հեքիաթային ամրոցում:














































