Մանկական եվրատեսիլ 2012-ի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է որ արդեն հայտնի են «Եվրատեսիլի» այս տարվա հայաստանյան նախընտրակա փուլի արդյունքները: Ընդունված տասնյակ հայտերից Հանրային Հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի ստեղծագործական հանձնաժողովը ընտրել է լավագույն 14 երգերը, որոնք անցնում են եզրափակիչ փուլ:
1. «Օրը» , հեղինակ և կատարող՝ Ֆլորա Մխիթարյան , ք. Երևան:
2. «Երազանքի թևով», հեղինակ և կատարող՝ Լուսինե Ղազարյան, ք. Երևան:
3. «Home Sweet home», հեղինակ և կատարող՝ Վահագն Գրգորյան, ք. Երևան:
4. «Իմ Ռոքը», հեղինակ և կատարող՝ Տաթև Ենգիբարյան, ք. Երևան:
5. «Իմ աշխարհը» հեղինակ և կատարող՝ Նինելա Մխիթարյան, ք. Ճամբարակ:
6. «Love», հեղինակ և կատարող՝ Կարեն Օհանյան, ք. Երևան:
7. «My name is Angel», հեղինակ և կատարող՝ Անգելինա Գասպարյան, ք. Երևան:
8. «Knock, Knock», հեղինակ և կատարող՝ Style խումբ,ք. Երևան:
9. «Երգավազք», հեղինակ և կատարող՝ Մանե Առաքելյան, ք. Երևան:
10. «Սերը տարիք չի հարցնում», հեղինակ և կատարող՝ Միլլի Միսկարյան, ք. Երևան:
11. «Come», հեղինակ և կատարող՝ Գայանե Ղազարյան, ք. Երևան:
12. «Տարբեր ենք» , հեղինակ և կատարող՝ Սոնա Դունոյան, ք. Մասիս:
13. «Sweetie baby», հեղինակ և կատարող՝ Compass band, ք. Երևան:
14. «Շնորհավոր», հեղինակ և կատարող՝ Լիդուշիկ, ք. Երևան:
Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան եզրափակիչ փուլը տեղի կունենա ս.թ.-ի սեպտեմբերի 30-ին , ժամը 19:30 Առաջին ալիքի երեկոյան ուղիղ եթերում: Ելույթների հերթականությունը կորոշվի նախապես անցկացվող վիճակահանության ընթացքում:
Հայաստանը Նիդերլանդներում ներկայացնող մասնակիցը կընտրվի հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ ՝50/50 հարաբերակցությամբ:







































