Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Foreign Policy-ը Corrupistan վերտառությամբ հոդված է հրապարակել Ալիևների ընտանիքի հարստության մասին

Ամերիկյան Foreign Policy պարբերականում այսօր հրապարակվել է Corrupistan խորագրով մեծ հոդված, որում խոսվում է Կենտրոնական Ասիայի ու Ադրբեջանի իշխող ընտանիքների հարստության մասին.

«Ադրբեջանի նախագահական ընտանիքն իր կարողությունը դիզել է երկրի նավթային սեկտորի շահույթների հաշվին: 1993 թվականին իշխանությունը զավթած Հեյդար Ալիևի նախագահության ժամանակ նրա որդի Իլհամը SOCAR ընկերության փոխնախագահն էր, որը վերահսկում էր երկրի 7 միլիարդ բարել նավթը: Երբ Հեյդարը մահացավ, 2003 թվականին նախագահությունը կոշտ վերահսկվող ընտրությունների միջոցով փոխանցվեց Իլհամին:

Ադրբեջանի օրենքները կառավարական չինովնիկներին՝ ներառյալ նախագահին, արգելում են ունենալ բիզնես, սակայն այդպիսի սահմանափակումներ չեն գործում նրանց ընտանիքների անդամների նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունն ի հայտ է բերել օֆշորային ընկերությունների ու էլիտար անշարժ գույքի մեծ ցանկը, որը գրանցված է Իլհամ Ալիևի երեխաների անուններով:

Օրինակ` նրա դուստրեր Լեյլա և Արզուն համապատասխանաբար 27 և 23 տարեկանում բառացիորեն լողում են ոսկու մեջ: 2007 թվականին իշխանությունները International Mineral Resources Operating Company-ին (AIMROC) հանձնեց Չովդար գյուղի մոտ գտնվող ոսկու հանքավայրի 70 տոկոսը, իսկ պետությունը պահպանեց մնացած 30 տոկոսը:

Այդ հանքավայրի պաշարները կազմում են 44 տոննա ոսկի և 164 տոննա արծաթ՝ 2.5 միլիարդ դոլար: AIMROC-ը փաստացիորեն պատկանում է Պանամայում գրանցված երեք հոլդինգների, որոնք գրանցված են Լեյլա և Արզու Ալիևաների անուններով: Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ համանման կառույցներ են առկա նաև արդյունաբերության մյուս ճյուղերում՝ բանկային ոլորտ, կոմունիկացիաներ, ավիացիա և այլն:

Washington Post-ի տվյալներով՝ Իլհամ Ալիևի երեխաները Դուբայում գնել են 75 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք: Լեյլա Ալիևան փորձում է բարելավել իր ընտանիքի իմիջը, որը լեցուն է ընդդիմության հանդեպ գործադրված բռնություններով, լրագրողների ու բլոգերների ձերբակալություններով: Նա դա անում է «Հեյդար Ալիև» հիմնադրամի բարեգործական ակցիաներով: Լեյլան այդ հիմնադրամի փոխնախագահն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում