Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ա. Գևորգյանն ու Թ. Բիլսթրոմը քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմին, ով Հայաստանում է միգրացիայի ոլորտում իրականացվող Եվրամիության «Թվինինգ» ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Փոխվարչապետը ողջունել է հյուրի մասնակցությունը նման կարևոր ծրագրի մեկնարկին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել այն:

Նշելով, որ միգրացիայի կառավարման գործընթացները շարունակում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում մնալ` Ա. Գևորգյանը ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային համագործակցությունը և հատկապես ընդգծել է Շվեդիայի հետ փոխգործակցությունը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ
կողմերն ադյունավետ են համարել վերջին տարիներին երկու երկրների աշխատանքները ինչպես «ՀՀ կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի, այնպես էլ Եվրամիության Շոդերկոպինգի գործընթացի շրջանակում: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ համագործակցությունը շարունակվելու է նաև «Թվինինգ» ծրագրի շրջանակում, որը ԵՄ կողմից իրականացնելու է շվեդ-լեհական կոնսորցիումը:

Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարար Բիլսթրոմը ևս վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի այն հաջողությամբ իրականացնելու համար:

Հանդիպումից հետո Արմեն Գևորգյանն ու Թոմաս Բիլսթրոմը մասնակցել են «Թվինինգ» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով`ողջունելով ծրագրի մեկնարկը, կարևորելով հիմնախնդիրների լուծման հարցում միջազգային համագործակցությունը, անդրադառնալով միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքներին:

«Թվինինգ» ծրագիրն ուղղված է Հայաստանում միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգի բարելավմանը` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով: Հիմնական բաղադրիչներից են օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի արդյունավետ համակարգումը, միգրացիայի և ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը:

Ծրագրի իրականացման համար ընտրվել է Շվեդիայի և Լեհաստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագրի շահառուներն են Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ոստիկանությունը, պետական այլ մարմիններ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, տևողությունը 27 ամիս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում