Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Իսլամական աշխարհում ու Թուրքիայում հասունացել է հասարակական նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությունը». Zaman

Թուրքական Zaman թերթում հրապարակվել է Մեհմեթ Քամըշի «Արևելքի փոքրամասնությունների հարցը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ներկայումս չլուծված է մնում Արևելքի փոքրամասնությունների հարցը: Ինչ էլ որ ասեն, ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում «Արաբական գարուն» անվանումը ստացած գործընթացը բարենպաստ հետևանքներ է ունենալու այդ տարածքների համար: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ այդ գործընթացն արդյունավետ է լինելու ժողովրդավարության հաստատման տեսանկյունից, որը ցայժմ խորթ է եղել իսլամական աշխարհին:

Ժողովրդավարությունը, առաջին հերթին արաբական աշխարհում, կոչված է ցույց տալ, թե ինչպիսի իրավունքներ է ունենալու մեծամասնությունը: Մենք հուսով ենք, որ «Արաբական գարունը» կհստակեցնի նաև փոքրամասնությունների տեղը Մերձավոր Արևելքում:

Արևմուտքը սեփական ուղին է ընտրել տվյալ հարցի լուծման համար. չգերիշխող խմբերի կա՛մ ամբողջովին ձուլում, կա՛մ էլ ոչնչացում: Չձուլված հրեաները ստիպված են եղել հարյուրավոր տարիներ ապրել մեկուսացված շրջաններում կամ էլ տանել բազմաթիվ ապօրինություններ:

Մինչդեռ Արևելքում պատմության ընթացքն այլ է եղել: Արևելյան երկրների տիրակալներն էթնիկ կամ կրոնական համայնքներին չեն ստիպել նմանվել իրենց: Օսմանյան կայսրության փլուզումից հետո Մերձավոր Արևելքի, Կովկասի ու Բալկանների նախկին էթնիկ կառույցը պահպանվեց: Դրա հետ մեկտեղ փոքրամասնությունները կարող էին գործել առևտրային, կրթական և կրոնական ոլորտներում:

Ներկայիս Սիրիայում 10 տոկոս կազմող փոքրամասնությունն ունի միասնական քվեի ու երկրի ղեկավարման իրավունք: Ակնհայտ է, որ իսլամական աշխարհում ժողովրդավարության տարածումը կպահպանի մեծամասնության իրավունքները: Դրա հետ մեկտեղ նախկինի նման կերաշխավորվեն փոքրամասնությունների իրավունքները:

Ողջ իսլամական աշխարհում ու բուն Թուրքիայում հասունացել է հասարակական նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությունը: Այդ պայմանագրով բոլոր ժողովրդավար երկրներում մեծամասնությունը կունենա ձայնի զգալի իրավունք, և դրա հետ մեկտեղ կպաշտպանվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում