Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին.
«Թուրքիայի կառավարությունը բազմիցս Ասադին խորհուրդ է տվել դադարեցնել արյունահեղությունը երկրում, սակայն նա չի արձագանքել Անկարայի կոչերին: Բաշար Ասադը քաղաքական դիակ է: Սիրիական ճգնաժամը մեծ վտանգ է, որը սպառնում է ոչ միայն Թուրքիային, այլև ողջ տարածաշրջանին ու աշխարհին: Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հասել է գրեթե 100,000-ի»:











































