Friday, 19 06 2026
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան

Մոսկվայի համար Սաֆարովի արտահանձնումը եղել է այնքան անակնկալ, որքան Երևանի համար. ռուսաստանցի քաղաքագետ

Մինչ Հայաստանում քննարկվում է այն հարցը, որ Ռուսաստանն ուշացած ու ոչ համարժեք հայտարարություն արեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու արդարացման վերաբերյալ, ռուս փորձագետները կարծում են, որ ՌԴ-ն չի փոխել իր դիրքորոշումը ռազմավարական գործընկեր Հայաստանի նկատմամբ:

Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի համար Սաֆարովի արտահանձնումը եղել է այնքան անակնկալ, որքան Հայաստանի համար: «Չգիտես ինչու, Սաֆարովի արտահանձնման հարցում տարօրինակ մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, չնայած Սաֆարովին արտահանձնած երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, սերտ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների և ԱՄՆ հետ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շահագրգռված չէր դեպքերի նման զարգացմամբ: Ե՛վ Ռուսաստանի ԱԳՆ-ի, և՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հստակ ապացուցում են, որ Մոսկվայում մտահոգված են դեպքերի նման զարգացմամբ»,- ասաց Արեշևը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու ուշացավ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը և այն այնքան դիպուկ չէր, որքան, օրինակ, ԱՄՆ նախագահի հայտարարությունը, փորձագետը նշեց, որ պետք չէ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ով ավելի շուտ հայտարարեց, ով` ավելի ուշ: Նրա համոզմամբ, այս գործում ԱՄՆ-ն շահող է դուրս եկել: Իսկ Ռուսաստանը, ըստ նրա, չի պատկանում այն երկրների թվին, որոնք ինչ-որ դիվիդենտներ են փորձում շահել Սաֆարովի արտահանձնման հարցում: «Այնպես որ, պետք չէ ուրախանալ նրանով, որ ԱՄՆ Պետդեպը կամ Բարաք Օբաման հրատապ արձագանքեցին: Այն, որ նրանք հրատապ արձագանքեցին, ապացուցում է, որ նրանք կարող էին նախօրոք տեղեկացված լինել այդ մասին: Կարող էին տեղյակ լինել նախապատրաստվող արտահանձնման մասին և քայլեր չձեռնակեցին դա կանխելու համար»,- կարծում է Անդրեյ Արեշևը:

Հարցին, թե տեղի ունեցածը կարո՞ղ է հանգեցնել ստատուս քվոյի և ընդհանրապես աշխարհաքաղաքական փոփոխությունների, մեր զրուցակիցը կանխատեսեց, որ դրա արդյունքում բանակցությունները դե ֆակտո կկանգնեցվեն, կողմերի դիրքորոշումներն ավելի կկոշտանան: Դա, ըստ նրա, ձեռնտու չէ Ռուսաստանին: «Եթե դուք կարծում եք, որ դա Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում է, ապա սխալվում եք: Ես կարծում եմ, որ դա ձեռնտու է այն ուժերին, ովքեր հետաքրքրված են Հարավային Կովկասում լարվածության ստեղծմամբ և պահպանմամբ, որպեսզի իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը իրագործեն: Իսկ Ռուսաստանի համար անընդունելի է իրավիճակի սրումը առաջին հերթին որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Սա այն հարցն է, որը չպետք է շահարկել, Ռուսաստանը բարդ իրավիճակում է այսօր, քանի որ շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ»,- ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում