Անհրաժեշտ է, որ Միավորված Ազգերի կազմակերպությունը մեծ ջանքեր ներդնի Սիրիայում հակամարտության կարգավորման համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Վեստերվելլեի հայտարարությունն ուղղված է եղել Ռուսաստանի և Չինաստանի հասցեին, որոնք արգելափակում են ՄԱԿ-ի բանաձևերը` ուղղված Բաշար Ասադի ռեժիմի դեմ: Հայտարարությունն արվել է` ի պատասպան լրագրողի այն հարցին` թե արդյոք պե՞տք է Եվրոպան քայլեր ձեռնարկի սիրիական հակամարտության կարգավորման համար:
«Ցավոք սրտի, Սիրիայի հարցով անգործությունը ոչ թե ԵՄ-ի, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ի և Ասադին պաշտպանող երկրների մեղքով է»,- ասել է Վեստերվելլեն:









































