Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է Ամասանոս նահանգի ջունգլիներում յանոմամի ցեղի զանգվածային ոչնչացման ապացույցների բացակայության մասին: Նա նշել է, որ այդպիսի ապացույցների հայտնաբերման դեպքում իր կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռք կառներ:
Անցած շաբաթ յանոմամի ցեղի ներկայացուցիչները դիմել են իշխանություններին օգնության խնդրանքով: Նրանք տեղեկություններ են ստացել, որ անհայտ անձանց մի խումբ կրակ է բացել հնդկական համայնքներից մեկի վրա` գնդակահարել է 80 մարդու, այդ թվում՝ կանանց և երեխաների: Նրանք պնդում են, որ ողբերգության մասին հայտնի է դարձել շնորհիվ համայնքի փրկված երեք անդամների, ովքեր ողջ են մնացել, որովհետև այդ պահին որսի էին գնացել:
Վենեսուելայի իշխանությունները դատախազներից, քննիչներից և զինվորականներից բաղկացած կոմիտե են ուղարկել, բայց ողբերգության ոչ մի հետք չի հայտնաբերվել:









































