Ինչպես հայտնում է Deadline-ը, Warner Bros. ընկերությունը պատրաստվում է նորից նկարահանել «Թիկնապահը» ֆիլմը, որի գլխավոր դերերում կրկին կլինեն Քևին Քոսթները և Ուիտնի Հյուսթոնը:
Օրիգանալ ֆիլմի սյուժեն կառուցված էր թիկնապահի (Քևին Քոսթներ) շուրջ, որը պահպանում էր մոլագարի կողմից հետապնդվող աստղին` Ուիթնի Հյուսթոնին:
Չնայած նրան, որ ֆիլմը բացասական գնահատականի է արժանացել կինոքննադատների կողմից (նրա վարկանիշը Rotten Tomatoes-ում կազմել է ընդամենը 40%) և նույնիսկ կարող էր մի քանի «Ոսկե ազնվամորի» մրցանակի արժանանալ, ֆիլմը աշխարհով մեկ հավաքել է ավելի քան 410մլն դոլար:
Բացի այդ I Will Always Love You երգը դարձավ հիթ:
Ֆիլմի ռիմեյքի հեղինակները խոստանում են, որ ֆիլմի հանգուցալուծումը մի քիչ կտարբերվի օրիգինալից: Այսպես, աստղի անվտանգությունը կապահովի իրաքյան պատերազմի վետերանը: Նա, մասնավորապես, կբախվի ժամանակակից ինֆորմացիոն հասարակության վտանգների հետ, որտեղ Twitter, Google Maps և այլ ինտերնետ ռեսուրսների օգնությամբ հեշտանում է հետապնդողի «աշխատանքը»:
Նոր ֆիլմի պրոդյուսեր է լինելու Դեն Լինը, որը ավարտում է աշխատանքները երկրորդ «Շերլոկ Հոլմս» ֆիլմի վրա` Ռոբերտ Դաունի կրտսերի և Ջուդ Լոուի մասնակցությամբ: Ֆիլմի սցենարիտներն են Ջերեմիյա Ֆրիդմանն ու Նիք Փալմերը: Ֆիլմի ռիմեյքի ցուցադրման ժամանակը չի հայտնվում:










































