Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Լուկա Մոդրիչը խոսել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին:
«Ռոնալդուն հրաշալի խաղացող է, անխոս, դրանում ոչ մի կասկած չկա, բայց ուղղակի տանել չեմ կարողանում նրա թատերական պահվածքը:
Անգլիայում սովորեցնում են խաղալ տղամարդկային ֆուտբոլ, իսկ մշտական բողոքները միշտ վատ ազդեցություն են ունենում: Այս երևույթի մասին չեմ կարող որևէ բան ասել»,- մասնավորապես ասել է խորվաթ խաղացողը:
Այս զրույցը Լուկա Մոդրիչն ունեցել է դեռևս «Տոտենհեմ»-ում խաղալու ժամանակ:










































