Անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակվող Ջերմեյն Դեֆոն խոսել է այն դժբախտության մասին, որը պատահել է իր և իր ընտանիքի հետ անցած ամռանը:
«Ֆուտբոլն ինձ այլ հայացքներ տվեց՝ աշխարհին նայելու: Սկզբում ես մխիթարություն գտա ֆուտբոլում: Դա դժվարին ժամանակաշրջան էր իմ ընտանիքի համար, հատկապես հորս համար: Այն օրվանից սկսած, երբ ախտորոշվեց հիվանդությունը, նրա հետ եմ եղել:
Ընդամենը 29 տարեկան էի. դժվար էր ինձ համար ընդունել դա: Հորս ասացի. «Ամեն ինչ լավ կլինի, հավատաˊ Աստծուն ու աղոթիˊր: Միշտ իմացել եմ քաղցկեղի մասին, բայց երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչ կարող է դա անել մարդու հետ կարճ ժամանակահատվածում: Դա ստիպեց ինձ մտածել կյանքի մասին: Ակնհայտ է, որ երբ բախվում ես մի դժվարության, պետք է փորձես ապրել՝ օգտվելով սեփական փորձից»,- ասել է Դեֆոն:








































