ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն իսպանական լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքն ու կոռուպցիան անհամատեղելի են:
Հարկ է նշել, որ Բլատերին շատերն են քննադատում: Սակայն ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ բոլոր այդ մեղադրանքները ոչ մի ընդհանրություն չունեն իր անձի հետ:
«Խիղճս ինձ չի տանջում, երբ խոսք է գնում կոռուպցիայի մասին:Երբ լուրջ որոշումներ են կայացվում, միշտ էլ հաղթողներ ու պարտվողներ են լինում: Այնպիսի մրցաշարը, ինչպիսին աշխարհի առաջնությունն է, միշտ էլ մեծ արձագանք է ունենում ամբողջ աշխարհում, այդ թվում` նաև քաղաքական դաշտում:
Միշտ էլ խոսակցություններ են լինում` կապված մրցաշարն ընդունող երկրի ընտրության կարգի հետ: Պարտվողները միշտ դժգոհում են և սկսում տարօրինակ պատճառներ փնտրել: Պարզապես ֆուտբոլն ազդում է մարդկանց հոգեվիճակի վրա»,- ասել է Բլատերը:







































