Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Դեմոկրատները հրաժարվել են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունն իր քաղաքական ծրագրից հանել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու կետը: Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, սեպտեմբերի 4-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մելանի Ռոսելը՝ Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում Դեմոկրատական կուսակցության եռօրա համագումարի բացմանը: Ընդ որում, ավելի վաղ դեմոկրատները հայտարարել էին, որ «Երուսաղեմը եղել է և կմնա Իսրայելի մայրաքաղաք»:

Դեմոկրատների հայտարարությունը քննադատության տեղիք է տվել ԱՄՆ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կողմից, որն ավելի վաղ Երուսաղեմն անվանել էր Իսրայելի մայրաքաղաք՝ դրանով պաշտպանելով Իսրայելի իշխանությունների դիրքորոշումը: Այսպես, Ռոմնին, դեմոկրատների որոշումն անվանել է «Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցից ամոթալի հրաժարում»:

Երկրների մեծամասնությունը պաշտոնապես Երուսաղեմը չեն ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք՝ կապված Արևելյան Երուսաղեմի շուրջ հակամարտության հետ, որը Իսրայելը բռնազավթել է 1967 թ. վեցօրյա պատերազմի ժամանակ: Պաղեստինցիները քաղաքի այդ հատվածը համարում են իրենցը և պահանջում վերադարձնել այն, մինչդեռ Իսրայելը Երուսաղեմի համարում է պետության «միասնական և անբաժան» մայրաքաղաքը: Միջազգային հանրությունը Իսրայելի մայրաքաղաք է համարում Թել Ավիվը:

Դեմոկրատական կուսակցության նոր քաղաքական ծրագիրը ներկայացվել է սեպտեմբերի 4-ին: Ծրագիրն աջակցում է միջին խավի համար հարկերի բարձրացմանը և առողջապահության ոլորտի բարեփոխմանը, ինչպես նաև առաջարկում է հրաժարվել աբորտների դեմ պայքարից և աջակցել միասեռ ամուսնություններին: Ծրագրի արտաքին քաղաքական հատվածն ուղղված է միջուկային սպառազինության կրճատմանը, Իսրայելին աջակցելուն և Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում