Հոնդուրասի կառավարությունը մի խումբ ներդրողների հետ համաձայնագիր է ստորագրել, համաձայն որի` երկրում պետք է կառուցվի «մասնավոր քաղաք»՝ իր սեփական հարկային ու մաքսային համակարգով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ գործարքը նպատակ ունի խթանել ՀՆԱ-ի աճը երկրում:
Ենթադրվում է, որ այդ նախագիծը կհանգեցնի հազարավոր աշխատատեղերի ստեղծման:
Այս նախաձեռնության դեմ հանդես են գալիս բնիկների ներկայացուցիչները, որոնք մտահոգված են այն հողերի կորուստով, որտեղ բնակվում են:








































