Գործադիրը այսօր իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով նախատեսվում է անհուսալի ճանաչել և դուրս գրել ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերը, հաստատել է դրանց անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը։
Վարչապետի դիտարկմամբ, սա էական աջակցություն է տարիների ընթացքում պարտք կուտակած ջրօգտագործողների համար և լուծում է սոցիալական լուրջ խնդիր։ Որոշումը, սակայն, չի վերաբերում ընթացիկ վճարումներին։