Գիտնականները որոշել են կապիկներին սովորեցնել օգտվել պլանշետային համակարգիչներից: Հետազոտողները համարում են, որ ժամանակակից սարքերն օրանգուտաններին կօգնեն ավելի լավ հասկանալ մարդկանց:
Apps For Apes, այսինքն` «Հավելված կապիկների համար» կոչվող ծրագիրն արդեն ընդգրկել է ԱՄՆ-ի և Կանադայի 12 կենդանաբանական այգի: Որպես բազային համակարգիչ ընտրված է Apple ընկերության iPad-ը: Ինչպես ցույց են տվել հետազոտությունների առաջին օրերի արդյունքները` օրանգուտաններին դուր է գալիս օգտվել պլանշետներից, բայց տեխնիկական մասն առայժմ կաղում է:
Կապիկները հիմնականում աշխատում են աուտիկ երեխաների և նրանց շփվելու ունակության զարգացման համար նախատեսված ծրագրերով:
Կապիկների «համակարգչային ուսուցման» միջին տևողությունը 15 րոպեից կես ժամ է:









































