Թբիլիսիի Ազատ համալսարանում դասախոս Ավթանդիլ Աչելաշվիլին դանակով վնասվածք է հասցրել իր գործընկեր Գեորգի Ջորջաձեին, տեղեկացնում է GHN-ը:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Դանակահարությունը տեղի է ունեցել այսօր, դասերի ժամանակ, իսկ դասախոսների միջև ծագած կոնֆլիկտի մասին տեղեկություններ չկան: Իրավապահները ևս չեն մեկնաբանում միջադեպը: