Կալիֆոռնիայի Լոս Ալթոս քաղաքը, որը հայտնի է նրանով, որ Սթիվ Ջոբսն այստեղ հավաքել է Apple-ի առաջին համակարգիչը, այժմ անճանաչելիորեն փոխվելու է շնորհիվ Google ընկերության հիմնադիրներից մեկի` Սերգեյ Բրինի:
Prian.ru-ի փոխանցմամբ` Սերգեյ Բրինը սկսել է ֆինանսավորել Passerelle Investment Co անշարժ գույքի ներդրումային ընկերությանը: Ընկերության մոտակա ծրագրերից է հյուրանոցային կոմպլեքսի և գրասենյակային տարածքների շինարարությունը: Սերգեյ Բրինը, ով տուն ունի Լոս Ալթոսում, վերջին երեք տարիների ընթացքում այստեղ գնել է շատ անշարժ գույք:
Forbes ամսագիրը Լոս Ալթոս բնակավայրին հատկացրել էր 24-րդ հորիզոնականը ԱՄՆ-ի ամենաթանկ քաղաքների վարկանշային աղյուսակում:











































