Եվրոպացի աստղագետները գերերկիր են հայտնաբերել բնակության համար պիտանի գոտում Gliese 163 աստղի շուրջ: Գիտնականների հոդվածը փոխանցվել է Astronomy and Astrophysics ամսագրին, իսկ դրա կրճատ բովանդակությունը ներկայացված է PHL լաբորատորիայի կայքում:
Gliese 163c անվանումը ստացած նոր օբյեկտը տեղակայված է Ոսկե Ձուկ համաստեղությունում, այն աստղի շուրջ պտտվում է 27 օրում:
Նոր երկրի մակերեսին կարող է հեղուկ տեսքով ջուր լինել: Եթե նոր մոլորակի մթնոլորտը նման լինի Երկրի մթնոլորտին, ապա մակերևույթի ջերմաստիճանը կկազմի 60 աստիճան Ցելսիուս: Գիտնականների խոսքերով` նման պայմաններում կարող են գոյատևել միկրոօրգանիզմներ:








































