Վերջերս տված հարցազրույցում փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերան պատմել է, որ նոր ձայնասկավառակ է ձայնագրում, որի պրոդյուսերը ճանաչված Մաքս Մարտինը կլինի, ով Քրիստինայի և Maroon 5-ի Moves Like Jagger մեգահիթի հեղինակն է:
«Այս ձայնասկավառակի շնորհիվ կարծես նորից եմ ծնվել, երաժշտական կյանքս մաքուր էջից եմ սկսել,- ասել է երգչուհին:- Ձայնասկավառակում կընդգրկվեն ինչպես ծայրահեղ էքսպրեսիվ երգեր, այնպես էլ` նուրբ բալլադներ»:
31-ամյա երգչուհին ասել է, որ բացառված չէ հիփ-հոփի առկայությունը ձայնասկավառակում, քանի որ հրավիրված երաժիշտներից մեկը Սի-Լո Գրինը կլինի:
Քրիստինայի նոր գործերից մեկը` Your Body-ն, արդեն պատրաստ է և շուտով կթողարկվի առանձին սինգլի տեսքով, փոխանցում է Fashiontime-ը:
Երգի պրեմիերան նշանակված է սեպտեմբերի 17-ին` The Voice հեռուստաշոուի ժամանակ, որի ժյուրիի կազմում Քրիստինան արդեն երկրորդ տարին կլինի:








































