Պորտուգալական մամուլի հաղորդմամբ՝ բրազիլացի հարձակվող Հալկը, որը երեկ պաշտոնապես դարձավ ռուսական «Զենիթ»-ի ֆուտբոլիստ, ակումբում կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Հավելենք, որ 26-ամյա խաղացողը «Զենիթ»-ի հետ կնքել է հնգամյա համաձայնագիր: Հալկը խաղալու է 29 համարի մարզազգեստով:
2008 թվականից ֆուտբոլիստը պաշտպանում էր «Պորտու»-ի գույները: Որպես «Պորտու»-ի խաղացող՝ երեք անգամ նվաճել է լիգայի հաղթողի կոչումը և առաջնության լավագույն ռմբարկու է դարձել: Հալկը հաղթել է նաև Եվրոպայի լիգայում:





































