Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն գովեստի խոսքեր է շռայլել թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հասցեին:
Նախագահը կարծում է, որ Ֆալկաոն իր դիրքում լավագույնն է աշխարհում:
«Ինձ համար Ֆալկաոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Երբ Ագուերոն մեր թիմում էր, ասում էի, որ նա աշխարհի 3-4 լավագույն հարձակվողներից մեկն է: Իսկ հիմա՝ Ֆալկաոյի դեպքում, կարող եմ ասել, որ նա լավագույն կենտրոնական հարձակվողն է ողջ աշխարհում»,- ասել է Սերեսոն:




































