Մալթայի Հայ Համայնքը խորը հիասթափությամբ և վրդովմունքով է ընդունել հունգարական կառավարության որոշումը` Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան`Ռամիլ Սաֆարովին,Ադրբեջան հանձնման
մասին:
Մենք գնում ենք, որ Հունգարական կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում 2004թ-ին կատարված ողբերգության համար, որպես ընդունող կողմ, նա պետք է ապահովեր հայկական բանակի սպա` Գուրգեն Մարգարյանի անվտանգությունը, բայց չկարողանալով այդ անել, պարտավոր էր արդար դատավճռով պատժել մարդասպանին:
Արդյունքում Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունների հանցավոր համաձայնության շնորհիվ, ցմահ բանտարկության դատապարտված հանցագործը հայտնվեց ազատության մեջ, ավելին` ցուցադրաբար պարգևատրվեց միայն հայկական ծագման պատճառով քնած մարդուն գազանաբար սպանելու համար: Բուդապեշտում կատարվածը Հայաստանին և ողջ աշխարհին ցնցող հրեշավոր հանցագործություններից մեկն է: Իսկ Հունգարական կառավարությունը կցկտուր բացատրություները չեն դիմանում ոչ մի քննադատության մի քանի պատճառներով`
1.Մարդասպանի հանձնումը, հղումով Վիեննայի կոնվենցիային, և (հաշվի առնելով
գործի հասարակական կարևորությունը Հայաստանի համար) տեղյակ չպահել Հայաստանի կառավարությանը ցինիզմի գագաթնակետն է:
2.Ադրբեջանի Արդարադատության նախարարության ներկայացված փաստաթուղթը, որով
առաջնորդվում է Հունգարական կառավարությունը կրում է տեղեկատվական, այլ ոչ թե պարտադրող բնույթ:
3.Եթե առաջիկայում պարզվի, որ Հունգարական կառավարությունը հանձնումը իրականացրել է ադրբեջանական ֆինանսական և տնտեսական հետաքրքրություններից ելնելով, ապա մենք կարծում ենք, որ այդպիսի կառավարոթյունը և մարդիկ չեն կարող տեղ ունենալ մեր կողքին, զարգացած հասարակության մեջ:







































