Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Դևիդ Պետրեուսը, ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը և Ջո Լիբերմանը սեպտեմբերի 3-ին միասին ճաշել են Ստամբուլի Backyard Restoran էլիտար ռեստորանում:
Ավելի ուշ նրանց է միացել մի երիիտասարդ սիրիացի, որի ինքնությունը չի հաջողվել պարզել: Համատեղ ճաշը տևել է մոտ մեկ ժամ: Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, թե ճաշին ներկա են գտնվել նաև Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության մի շարք ներկայացուցիչներ:
Դրա հետ կապված՝ թուրքական ԶԼՄ-ները չեն բացառում, որ Սիրիայի բախտը որոշվում է ստամբուլյան ռեստորանում:








































