«Արսենալ»-ի գերմանացի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին գտնում է, որ իր թիմն ունի բոլոր հնարավորությունները` ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
«Անշուշտ, Անգլիայի առաջնությունում մրցակցությունը չափազանց մեծ է: Սա Իսպանիան չէ, որտեղ տիտղոսը խաղարկում են միայն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Անգլիայում չեմպիոն դառնալու համար պայքարում է միանգամից 5-6 թիմ:
Կարծում եմ` եթե մենք բոլոր հանդիպումներն անցկացնենք այնպես, ինչպես խաղացինք «Լիվերպուլ»-ի հետ, կարող ենք պայքարել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար»,- նշել է Պոդոլսկին:










































