Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կառլոսը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե որքան է արժեցել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լասան Դիարայի տրանսֆերը: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսաստանյան ակումբը ֆուտբոլիստի իրավունքների դիմաց շուրջ 5 մլն եվրո է վճարել:
«Մենք հատուկ գումար ենք նախատեսել նման ծախսերի համար: Դա նպաստում է Ռուսաստանում ֆուտբոլի զարգացմանը: Ես իսկապես չգիտեմ, թե որքան է մեր ակումբը վճարել Դիարայի տրանսֆերի դիմաց: Կարող եմ ասել միայն, որ «Ռեալ»-ն էապես հեշտացրել է ֆուտբոլիստի` «Անժի» տեղափոխությունը: Դիարան «Անժի»-ում մեծ փորձ ձեռք կբերի»,- ասել է Ռոբերտո Կառլոսը:









































