Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սվետլանա Ս.-ին։
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վերջինս ս/թ օգոստոսի 23-ից հետախուզվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և շահագործման նպատակով մարդուն հավաքագրելու, փոխադրելու, հանձնելու, թաքցնելու կամ ստանալու մեղադրանքով:
Սվետլանա Ս.-ն ձերբակալված է:









































