Այս պահին Ռ. Քոչարյանի` նախագահական ընտրություններին առաջադրումը անհավանական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով նախագահական ընտրություններին, մասնավորապես` գալիք ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությանը շրջանառվող կարծիքներին:
Նա նկատեց, որ անհավանական է այս պահին նրա մասնակցությունը: «Առայժմ ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարել պարոն Քոչարյանի առաջադրման կամ նրան սատարելու մասին: Պարոն Քոչարյանն ինքը ևս չի հայտարարել, որ ցանկանում է մասնակցել նախագահական ընտրություններին»,- հիշեցրեց Մարկարովը` հավելելով, որ այս հարցին առավել հստակ պատասխանելու համար պետք է հետևել քաղաքական զարգացումներին:










































