Այսօր կեսօրին մոտ Գյումրիում ծագած վիճաբանությունը վեր է ածվել դանակահարության, որի արդյունքում դանակահարվածներից մեկը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Մյուս վիրավորին այս պահին վիրահատում են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական կենտրոնում:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
«Առաջին լրատվականը» դեպքի հետ կապված մանրամասներին կտեղեկացնի ավելի ուշ: