Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` Օբաման Իրանի ղեկավարությանը տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ իրանական միջուկային օբյետներին հարված հասցնելու հարցով և չի աջակցի Իսրայելին նման օպերացիայի դեպքում: Իր կողմից ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը չի հարվածի Պարսից ծոցի իր օբյեկտներին:
Իսրայելում նման գործարքի քննարկումը նույնիսկ գնահատել են որպես «ռազամավարական դաշնակցի դավաճանություն»: Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե անգամ տեղեկությունը չհաստատվի, դրա հրապարակումն արդեն իսկ հարված է Բարաք Օբամայի իմիջին: Այս մասին գրում է Kommersant-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Էդիոտ Ահրոնոտ» ազդեցիկ իսրայելական թերթի տվյալներով, գաղտնի ուղերձը ԱՄՆ նախագահը Իրանի ղեկավարությանն է փոխանցել երկու եվրոպական երկրների միջնորդությամբ, որոնց մասին աղբյուրը չի հիշատակում: Դրանում Վաշինգտոնը վստահեցնում է Իրանին, որ մտադիր չէ իրանական միջուկային հարցը զենքի ուժով լուծել, և որ կփորձի Իրանին հետ պահել ուժային գործողություններից:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատակազմը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը: Փորձագետների կարծիքով` Իրանի և ԱՄՆ-ի գաղտնի կապերի մասին քննարկումը վնաս կհասցնի ամերիկա-իսրայելական գործընկերությանը, ինչպես նաև ցույց է տալիս դաշնակիցների միջև առկա հակասությունները:
Երուսաղեմի Հրեական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Շլոմո Արոնսոնի խոսքով` նման տեղեկությունը կարող է լինել Իրանին նկատմամբ իսրայելական հարվածի կասեցման ջանքերի դրսևորում: «Դա նախազգուշացում է այն մասին, որ առանց ԱՄՆ-ի օպերացիա սկսելով՝ Իսրայեը կարող է միայնակ մնալ, ինչպես դա տեղի ունեցավ 1967 թվականին` 6-օրյա պատերազմի նախօրեին: ԱՄՆ-ն վստահ է, որ պատժամիջոցներն արդյունավետ են, և որ ժամանակ է պետք, որպեսզի դրանց ազդեցություը զգացվի: Իսրայելական հարվածը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին դիտարկվում է որպես անհամապատասխան»:
Բացի այդ, իրանական միջուկային ծրագրի լուծման ուղիների առնչությամբ Սպիտակ տանը միասնական կարծիք չկա։






































