Չեխ թենիսիստ Թոմաշ Բերդիխը թենիսի US Open մրցաշարի չորրորդ փուլում պարտության մատնեց Նիկոլաս Ալմագրոյին 7:6 (7:4), 6:4. 6:1 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Հատկանշական է, որ պայքարը տևեց 1 ժամ 59 րոպե: Նշենք նաև, որ Բերդիխն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի անգամ կրկնակի սխալ թույլ չտվեց:
Քառորդ եզրափակչում չեխ թենիսիստի մրցակիցը կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: