A Bola-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է իր աշխատավարձի չափից և կարող է ուսումնասիրել «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության առաջարկը:
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Գրանադա»-ի հետ հանդիպումից հետո պորտուգալացին հայտնել է, որ «Ռեալ»-ում իրեն ինչ-որ բան դուր չի գալիս, և ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչի մասին է խոսքը:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը դժգոհ է իր աշխատավարձից, որը տարեկան ավելի քան 20 մլն եվրո է կազմում: Քրիշտիանուն փոքր-ինչ ավել է վաստակում, քան մադրիդցիների կիսապաշտպան Կական: Ռոնալդուն, սակայն, ավելի քիչ է վաստակում, քան Դիդիե Դրոգբան, Զլատան Իբրահիմովիչն ու Սամյուել Էտո’Օն:
Նշվում է, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման ժամանակ Քրիշտիանուն պահանջելու է աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև կհայտնի, որ ինքը բազմամիլիոնանոց առաջարկ է ստացել ՊՍԺ-ից:









































